Շերտավարագույրներ | Ժալյուզային Վարագույրներ | Formal
phone Կապ մեզ հետ։ +374 44 508050

Շերտավարագույրներ

Ճկվող սեկցիոն-ժալյուզային դարպասներ և շերտավարագույրներ

FORMAL ընկերությունն արտադրում է ալյումինե պոլիուրեթանային լիցքով, էլեկտրական կառավարմամբ շերտավոր դարպասներ։ Պոլիուրեթանը բարձր առաձգականություն և մածուցիկություն ունեցող նյութ է: Օգտագործվում է ժամանակակից դռների ու լուսամուտների արտադրության մեջ։ 

Ժալյուզային դարպասներն օգտագործվում են ավտոտնակների, առանձնատների, պահեստների ու արտադրական տարածքների մուտքերն անվտանգ դարձնելու համար։ Դրանք ապահովում են ջերմամեկուսացում և ամրություն։ Կազմակերպությունը պատրաստում է որակական բարձր հատկանիշներով օժտված հեռակառավարվող դարպասներ: 

Շերտավոր դարպասների գինը կախված է մակերեսից, դարպասի գույնից, հեռակառավարման համակարգից, աքսեսուարներից և մի շարք այլ գործոններից։ Առաջարկում ենք դարպասների մեծ տեսականի՝ բարձրորակ հեռակառավարման համակարգով, բարձր հզորություն ունեցող հեռակառավարվող շարժիչով և գույների մեծ տեսականիով։ Առաջարկում ենք նաև գլանային դարպասներ՝ վերը թվարկված բոլոր առանձնահատկություններով: Նորաոճ ֆասադային կոնստրուկցիաները նախագծվում են այնպես, որ հաշվի են առնվում ընդհանուր շինության կառուցվածքը՝ ներառյալ շերտավարագույրները:

FORMAL-ի  շերտավարագույրների տեսականուն  մեր հաճախորդներն արդեն ծանոթ են։ Հեռակառավարվող վարագույրները հարմարավետությունը գնահատողների ընտրությունն է, պահանջարկ են վայելում նաև գլանային վարագույրներն ու  շերտավոր վարագույրները։ Տարածքն ավելի պրակտիկ է դառնում ժալյուզային վարագույրների շնորհիվ։ 

Պատվիրելով ցանկացած արտադրանք FORMAL-ից՝ չափագրումը, նախագծումը և տեղադրումը կիրականացնենք անվճար՝ տրամադրելով երաշխիքային սպասարկում:

Blinds.webp

Formal Բլոգ