Ձայնամեկուսիչ և Ջերմամեկուսիչ Ալյումինե Պատուհաններ | Formal
phone Կապ մեզ հետ։ +374 44 508050

Ալյումինե պատուհաններ

Ալյումինե պատուհանները՝ բազմաֆունկցիոնալ տարբերակ

Ալյումինե պրոֆիլները թեթևության շնորհիվ լայն տարածում են գտել պատուհանների արտադրության մեջ։ Ալյումինե շրջանակները փայտյա և պլաստիկե պատուհանների համեմատ ունեն մի շարք առավելություններ՝

- դիմացկուն են
- երկարակյաց են
- հուսալի են

Ալյումինից պատրաստված պրոֆիլային համակարգերը լինում են երկու տեսակ՝  «սառը» և «տաք»։ Սառը ալյումինե պատուհանների պրոֆիլները միախցիկ են, չունեն ձայնամեկուսացում և ջերմամեկուսացում։ Դրանք հիմնականում օգտագործվում են ապակեպատման համար։ «Տաք» ալյումինե պրոֆիլներով պատուհաններն արտադրվում են երկշերտ և եռաշերտ։ Պրոֆիլները միմյանց միանում են ջերմակամրջակով, որը պատրաստված է պոլիամիդից,  հերմետիկ են և երկարակյաց։ Մետաղապլաստե պատուհանների պատրաստման գործում մեծ նշանակություն ունի ապակու որակը։ Մենք օգտագործում ենք տարբեր հաստության որակյալ ապակիներ, որոնցով պատրաստում ենք երկշերտ և եռաշերտ ապակե փաթեթներ, ըստ այդմ ձևավորվում է ալյումինե պատուհանների գինը։ Այդ սկզբունքով էլ առաջարկում ենք ձայնամեկուսիչ ալյումինե պատուհաններ, իսկ ջերմամեկուսիչ ալյումինե պատուհանների համար լավագույնը էներգախնայող ապակիներն են։ Այս պատուհաններն ապահովում են լավագույն տեսանելիություն և արտաքին ազդեցությունների անթափանցելիություն։

Ժամանակակից սարքավորումների շնորհիվ ընկերությունն ապահովում է բարձրակարգ սպասարկում։ Մենք առաջարկում ենք ժամանակակից դիզայներական լուծումներ, ալյումինե դռներ՝ գույների ընտրության հնարավորությամբ։ Պատուհանների ձևն ընտրելուն զուգահեռ, կարող եք որոշել նաև գույնը: Փոշեներկման և անոդացման տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է ստանալ ցանկացած գույնի շրջանակ, որը համահունչ կլինի ձեր շինության արտաքին գույնին: Ալյումինե պատուհանի գինը կախված է պրոֆիլի գույնից, պրոֆիլային համակարգից, ապակե փաթեթից, ծխնիների տեսակից և մի շարք այլ գործոններից։

Պատվիրելով պատուհաններ FORMAL-ից՝ չափագրումը, նախագծումը և տեղադրումը կիրականացնենք անվճար՝ տրամադրելով երաշխիքային սպասարկում:

Aluminum windows.webp

Formal Բլոգ